Warning: Parameter 2 to qtranxf_postsFilter() expected to be a reference, value given in /home/beka0304/public_html/armanyana.com/wp-includes/class-wp-hook.php on line 286
Arman Yana

Կենսագրություն

Կոլոսով Արման

Ծնվել է Վանաձոր քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից ՀՀ ժող.արտիստ Վոլոդիա Գրիգորյանի թատերական ստուդիան։ Այնուհետ ընդունվել, հետագայում կիսատ թողել Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական բաժինը /Հ.Ղազանչյանի խումբ/։ Իր մասնագիտությամբ աշխատել է Հովհ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում նաև Վանաձորի Տիկնիկային թատրոնում։ Առաջին քայլերը էստրադայում, երգի ասպարեզում սկսել է 1995թ.-ին ընկերների հետ համատեղ ստեղծելով «5 պլուս» երիտասարդական խումբը։ 1997թ.-ին մասնակցել է «Արձագանք»ստուդիայի կազմակերպած «Բոհեմ» երիտասարդական երգի մրցույթ փառատոնին։ Այնուհետ բազմաթիվ ելույթներ է ունեցել որպես մենակատար բազմաթիվ միջոցառումներում և հեռուստանախագծերում։ 1999թ.-ին ամուսնացել է երգչուհի Յանայի հետ, ունի 2 տղա և բնակվում է Երևան քաղաքում։

Կոլոսովա (Սայադյան) Յանա

Ծնվել է Էջմիածին քաղաքում։ Լրագրող, հանրաճանաչ հեռուստառադիոհաղորդավար Ալեքսանդր Սայադյանի դուստրն է։Ընդունվել է Էջմիածնի Մ.Եկմալյանի անվան երաժշտական դպրոցը անյնուհետ տեղափոխվել և ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը։ Ապա ընդունվել և ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան՝ ջութակի բաժին։Ուսմանը համատեղ նվագել է Ռ.Պետրոսյանի ղեկավարած էստրադային-սինֆոնիկ նվագախմբում նաև նվագել է կամերային նվագախմբում /Դանիյել Երաժշտի ղեկավարությամբ/։ 1997-1999թ.-ին երգել է «Սկառլետ»դուետում։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ համերգներում և հեռուստահաղորդումներում։ 1999թ.-ին ամուսնացել է դերասան-երգիչ Արմանի հետ, ունի 2 տղա և բնակվում է Երևան քաղաքում։

Արման և Յանա ընտանեկան դուետ

Ստեղծվել է 2000թ.-ին։ Ստացել են վոկալի մասնավոր դասընթացներ։Մասնակցել են բազմաթիվ համերգների։ Մենահամերգներով հանդես են եկել Հայաստանի մարզերում և Արցախում։ Մասնակցել են «Կռունկ»հեռուստաերաժշտական փառատոններին, «Ոսկե Ձեռնոց»երաժշտական մրցույթին,հեռուստանախագծերին և մի շարք բարեգործական համերգներին։ 2002թ.-ին նկարահանվել է առաջին տեսահոլովակը։ 2006թ.-ին լույս է տեսել առաջին ձայնասկավառակը։ Հանդիսանում են իրենց երգերի խոսքերի և երաժշտության հեղինակները։